▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

52-ամյա աբովյանցին բռնաբարել է 15-ամյա սակավամիտ հարևանուհուն

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սաշա Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։

52-ամյա Սաշա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ անչափահաս՝ 15-ամյա հիվանդ աղջկա նկատմամբ, նրա անօգնական վիճակն օգտագործելով ու նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 12 –ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Սաշա Ա.-ն իր բնակարանի մուտքի մոտ հանդիպել է հարևանությամբ բնակվող, 2000 թվականի հուլիսի 30-ին ծնված, մտավոր հետամնացություն ունեցող անչափահաս Մերիին (անունը փոխված է)։

Ըստ մեղադրանքի՝ «քաջ տեղեկացված լինելով աղջկա՝ հիվանդագի վիճակում գտնվելու հանգամանքի վերաբերյալ… Սաշա Ա.-ն օգտվել է նրանից, որ հիվանդ աղջիկը չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը, զրկված է պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից, նրա կրծքերը սեղմելով՝ հրավիրել է իր բնակարան…»։

Աղջիկը, չգիտակցելով Սաշա Ա.-ի իրական նպատակները, ընդունել է նրա առաջարկը, նրա ուղեկցությամբ մտել է նրա տուն։ Սաշա Ա.-ն փակել է բնակարանի դուռը, աղջկան տարել է ննջասենյակ, նստեցրել է մահճակալին։ Ապա նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ մերկացրել է աղջկա ոտքերը, սեղմել է ազդրերը, ձեռք է տվել սեռական օրգաններին, շոյել է կուրծքը, հանել է վարտիքը, համբուրել է, ապա ինքն է մերկացել, սեռական օրգանը հպել է աղջկա մարմնին, պահանջել է, որ նա բռնի այն…, բայց աղջիկը չի համաձայնել…

Այնուհետև, երբ աղջիկը նստած է եղել հյուրասենյակի բազկաթոռին, Սաշա Ա.-ն մերկ մոտեցել է նրան, շարունակել է սեքսուալ բնույթի գործողությունները՝ անտեսելով աղջկա անհամաձայնությունը…

Ամբաստանյալ Սաշա Ա.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտնել է, թե 52 տարեկան է, երբեք նման արարք չի կատարել ու չի կատարի։ Ինքը դաստիարակվել է նորմալ ընտանիքում, ամուսնացած է, ընտանիք ու երեխաներ ունի։ Իր բնակարանը երկու սենյականոց է։ Այնտեղ ինքն ապրում է 1972 թվականից։ Տուժող ճանաչված Մերիի ընտանիքն իրենց շենքում ապրում է 2016 թվականից։ Ինքն ուսի շրջանում դաջվածք ունի խաչի տեսքով… Դեպքի օրը՝ ժամը 15-ն անց 30-ի սահմաններում, ինքը հոր տանից եկել է իր տուն, մտել է ներս, դուռը փակել ու պառկել է քնելու։ Չի կարող ասել՝ ինչքան է քնել, երբ դուռը թակել են։ Ինքը բացել է դուռը։ Հարևանի հարսը հարցրել է՝ Մերին իր տա՞նն է։ Ինքն էլ ասել է՝ Մերին իմ տանն ի՞նչ գործ ունի։ Ասել է՝ կարող եք ներս մտնել ու ստուգել։ Իր տուն չեն մտել ու չեն ստուգել։ Ինքը դուռը ծածկել է, բանալիով չի փակել, հագուստով էլ պառկել է քնելու։ Որոշ ժամանակ անց դուռը նորից թակել են։ Ինքն արթնացել ու տեսել է, որ Մերին իր կողքին է։ Զարմացած հարցրել է՝ ի՞նչ ես անում իմ տանը։ Նա վախեցած է եղել, պատասխանել է, որ դուռը չբացի։ Իր զգեստապահարանում տեղ չկա, ինքն այնտեղ մարդ մտցնել չէր կարող։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին