▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է A21TV AWARD 2017-ի եզրափակիչը

Նոյեմբերի 19-ին,ժամը՝ 16:00-ին Երևանի մշակույթի պետական քոլեջի դահլիճում կայացավ Հայաստանի մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը:

Մրցույթը այս տարի ներառում էր` կինոն,երգարվեստը,հագուստի մոդելավորումը և կերպարվեստը:

Մրցանակներ ստացան ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձիք:

Կինոարվեստում առաջին մրցանակին արժանացավ՝ Շողեր Պետրոսյանի <<Հայրերի հող>> ֆիլմը,երգարվեստում մրցանակներ ստացան՝ Պաշ Սարդանը,Սերինե Խոդիկյանը և Լառա Պրազյանը: Կերպարվեստում մրցանակը հանձնվեց ազգության ռումինացի Եկատիրինա Վալեանույին,իսկ հագուստի մոդելավորում անվանակարգում հաղթող ճանաչվեց Վերա Մխիթարյանը:

Մրցանակները հանձնեցին մրցույթը ժյուրիի անդամներ՝ Աննա Հեքեքյանը,Միքայել Շարաֆյանը,Մարգարիտ Խաչատրյանը և այլք:

Մրցույթին ներկա էին՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն,երգիչ, և մրցույթի ժյուրիի անդամ՝ Վրեժ Կիրակոսյանը,Մխիթար Քեթցյանը,Դավիթ Սահակյանցը և այլ հայտնի դեմքեր:

Մրցույթի վերջին հատվածում հայտարարվեց հանդիսատեսի համակրանք մրցանակի մասին,որը տրվեց կինոարվեստ բաժնում՝ Արա Շիրմազանյանի <<Տեսիլք>> ֆիլմին:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին