▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պրիմիտիվություն է, ես արդեն թքած ունեմ. Արփին պատասխանում է

Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը

Սպառնացել էր տարածել լուսանկարները, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա

Բնակելի շենքի բացումից հետո Նիկոլ Փաշինյանը զրուցել է հարակից՝ անմխիթար վիճակի շենքի բնակիչների հետ

Այն, ինչ տեսանք ու լսեցինք, չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղում. Բելառուս խորհրդարանականները՝ Ծիծեռնակաբերդում



2017-11-21 14:51:28

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

«Այն, ինչ տեսանք ու լսեցինք, իհարկե, չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղում եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ, ովքեր ցանկացել են ապրել իրենց հարազատ հողում»,-ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նա հույս է հայտնել, որ պատմական ճշմարտությունը կվերականգնվի:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.