▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ զենքեր են կիրառվել Ադրբեջանի զորավարժությունների ժամանակ

razm.info-ն գրում է.Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նոյեմբերի 16-20-ին Ադրբեջանի բանակի, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի խոշոր զորավարժությունից ամփոփիչ տեսանյութեր: Նախիջևանում վարժանքներն անցկացվել են «Հակառակորդի հարձակման հետմղման և հակահարձակման անցնելու» սցենարով:

Դատելով հրապարակված տեսանյութերից և կից հաղորդագրություններից՝ զորավարժության Նախիջևանի փուլն անցկացվել է հակահարձակողական սցենարով:

Հայաստանի, այդ թվում՝ Արցախի սահմաններին տեղակայված 1-ին, 2-րդ և 3-րդ կորպուսների համատեղ վարժանքների սցենարի մասին չի նշվում: Դատելով տեսանյութից՝ չի բացառվում, որ այն անցկացվել է հենց «հարձակողական» սցենարով:

Վարժանքներին Նախիջևանում ներգրավվել են՝

  • «Սմերչ» ՀԿՌՀ,
  • «Գռադ» ՀԿՌՀ,
  • T-122 «Սաքարյա» ՀԿՌՀ,
  • Տ-72 տանկեր,
  • ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ,
  • ՄՏԼԲ ԶՈւ-23-2 քարշակի վրա դրված զենիթային հրանոթներ,
  • 122 մմ Դ-30, 152 մմ «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի,
  • 122 մմ «Գվոզդիկա ինքնագնաց հտերանի,
  • Մի-8/17, Մի-24/35 բեռնատար և հարվածային ուղղաթիռներ,
  • Սու-25 գրոհիչներ,
  • Ս-125 ՀՕՊ համակարգեր,
  • ՄՏՈւ-90Մ տանկային կամրջադիրներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին