▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել

Ինստագրամի ուղտատերեր, ինձ մի սովորեցրեք հայր լինել. Սարգիս Գրիգորյանը՝ շրջանառվող խոսակցությունների մասին

Առողջ մարդուն չեղած հիվանդության համար երկու տարի բուժել են

Լիլիթ Հովհաննիսյանը վերջապես հասկացավ, որ երգի ասպարեզում արժանի չէ հաղթանակի. երգչուհու հերթական «շեդեվրը»

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները



2017-11-21 16:20:33

Վանի նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանը հրաժարվում է կատարել Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշի հանձնարարությունը՝ ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները: Մասնավորապես, քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան: «Որևէ կառույց չենք ապամոնտաժել և չենք էլ ապամոնտաժելու: Այստեղ հայկական գերեզմանոց չկա: Թեմային հետևող բոլոր մարդկանց հայտնում եմ, որ բնության հրաշք հանդիսացող այս վայրը մենք ավելի կգեղեցկացնենք»,- ասել է Չիչեքլին:

Հիշեցնենք, որ Արտամեդի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել: Իսկ օրեր առաջ Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը: Աղբյուր` Ermenihaber.am







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.