▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել

21-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են 3-րդ երկրից մեքենա ներկրել, արգելքը նրանց չի վերաբերում. ՊԵԿ փոխնախագահ

Փաստաբանը կաշառք է պահանջել եւ փոխանցել դատավորին



2017-11-21 17:41:04

Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, կաշառք ստանալու գործընթացն անխոչընդոտ եւ բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի եւ վերջինիս քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար:

03.10.2017թ.-ին կայացված դատավճռով վերը նշված ամբաստանյալի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը բեկանվել եւ նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Դատավճռի հաջորդ օրը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Վ. Աթոյանն անձամբ ստացել եւ դատական իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել կաշառքի առարկան` 470 հազար դրամը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Աթոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու եւ դրանում ներգրավված անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, իսկ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.