▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, մյուս մասում` ձնախառն անձրեւ

 

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում այսօր` նոյեմբերի 22-ին, 23-ի եւ 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի եւ 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաեւ նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս գիշեր ու հիմա ձյուն է տեղում Շիրակի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում, մյուս մարզերում տեղումներ են ձնախառն անձրեւի տեսքով:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:

Երեւան քաղաքում՝ նոյեմբերի 22-ին, 23-ի եւ 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրեւի տեսքով, 23-ի եւ 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով տեղումների հետեւանքով նշված հատվածներում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

Ժամը 07:00-ի դրությամբ Արագածի, Ապարանի, Սեւանի, Հրազդանի, Վանաձորի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին