▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել

21-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են 3-րդ երկրից մեքենա ներկրել, արգելքը նրանց չի վերաբերում. ՊԵԿ փոխնախագահ

Կալանավորների մոտից հայտնաբերվել է «Այֆոն-6», «Այֆոն-5», դեղահաբեր



2017-11-22 11:38:54

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված, իսկ հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթավորված կանաչավուն զանգված: Փաթեթի մեջ առկա է եղել ընդհանուրը 2.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, 4.6 գրամ քաշով դարչնագույն մանրացված թութունանման զանգված և 14.7 գրամ  քաշով կանաչավուն բուսական չորացված, մանրացված զանգված:

sala

Նոյեմբերի 4-ին` ժամը 03:50-ին, դեպի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի տեղամաս տեղի է ունեցել արտանետման փորձ: Առգրավվել է փաթեթ, որում առկա է եղել ընդհանուրը 3,8 գրամ քաշով բուսական կանեփանման զանգված, 4 գրամ սև գույնի պինդ զանգված և 2 հատ «Բ8» գրառմամբ դեղահաբ:

Նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվող դատապարտյալ Մ. Ն.-ի մոտից անձնական խուզարկությամբ, մարզակոշիկի միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի 37 դեղահաբեր և «Դիմեդրոլ» գրառմամբ 154 դեղահաբ:

Հայտնաբերվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.