▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում գիտությամբ զբաղվողների վիճակագրությունը

a1plus-ը գրում է.«Ես երիտասարդների հետ այս խնդիրը երկար քննարկելու առիթ ունեցել եմ: Իմ անձնական տպավորությամբ, խնդրով 100 տոկոսով մտահոգ մարդկանց հետ գործ ունենք, որոնք իսկապես կարծում են, որ որոշակի խնդիրներ պետք է կարգավորվեն: Հարգում եմ երիտասարդների դիրքորոշումը և համոզված եմ, որ այս խնդրով միմյանց հակադիր կողմեր չկան»-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Ազգային Ժողովում մեկնարկած տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքող ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Անդրադառնալով, վերջին տասնամյակում գիտությամբ զբաղվողների հարցին՝ ԿԳ նախարարը ներկայացրել է ստորև վիճակագրությանը:

Հայաստանի Հանրապետությունում 2007-2016թթ. ընթացքում դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել 5477 անձ, որից դոկտորական՝ 445, թեկնածուական՝ 5032:
2017թ. նոյեմբերի դրությամբ՝ վերը նշված անձանցից գիտության մեջ են մնացել 191 դոկտոր և 646 թեկնածու՝ միջինը՝ դոկտորներից 15%-ը և թեկնածուներից 3%-ն են մնում գիտության մեջ:
Ֆիզիկամաթեմատիկական ուղղությամբ 2007-2016թթ.-ին պաշտպանել է 63 դոկտոր և 461 թեկնածու, որոնցից գիտության մեջ մնացել է 50 դոկտոր և 135 թեկնածու:
Տնտեսագիտության մեջ՝ գիտության մեջ մնացել է դոկտորական պաշտպանածների 25 տոկոսը և թեկնածուների 2.7 տոկոսը:
Իրավաբանության մեջ՝ 14.3 տոկոս դոկտորական և 2.8 տոկոս թեկնածու՝ միջինը՝ 3.4 տոկոս:
Փիլիսոփայության միջինը՝ 18.2 տոկոսը, արվեստագիտության՝ միջինը՝ 19 տոկոսը, ճարտարապետության՝ միջինը՝ 22 տոկոսը, բժշկության՝ միջինը՝ 6.4 տոկոսն է մնացել գիտության մեջ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին