▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակումներ Երևանում. ճիվաղների թիրախում երիտասարդ աղջիկներն են եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավազակային հարձակման դեպքեր են տեղի ունեցել Երևանում, որոնց զոհերը երիտասարդ աղջիներ են եղել։

Ժամը 15։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Կասկադ համալիրի աստիճանների վերին անկյունային հատվածում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Երևանի բնակչուհի՝ 18-ամյա Անահիտ Միրզախանյանին պատկանող «Սամսունգ 5Ա» տեսակի բջջային հեռախոսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը ավազակային հարձակման ժամանակ վնասել է աղջկա ձեռքը և պատճառել մոտ 240 հազար դրամի վնաս։

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել է քրեական գործ։

Երեկ՝ ժամը 18։20-ի սահմաններում, անհայտ անձը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի շքամուտքում գիշերը ժամը 04։00-ի սահմաններում դանակի սպառնալիքի տակ հափշտակել է նույն շենքի բնակչուհի՝ 29-ամյա Ելենա Մնացականյանի ոսկյա և արծաթյա զարդերը, նրա մոտ եղած գումարը և iPhone տեսակի բջջային հեռախոսը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյոր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին