▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոթորկի պատճառով կաթվածահար է եղել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը

 

Aysor.am-ը գրում է. Վրաստանի սևծովյան ափին ուժեղ փոթորիկը կաթվածահար է արել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը:
Ինչպես հայտնել են Փոթի նավահանգստի կապիտան Վախթանգ Թավբերիձեն, նավերի մուտքն ու ելքը դադարեցվել է նոյեմբերի 21-ի երեկոյան, փոխանցում է newsGeorgia-ն:
 
«Գիշերը քամու ուժգնությունը կազմել է վայրկյանում 25-28 մետր, իսկ ալիքների բարձրությունը գերազանցել է վեց մետրը», - ասել է Թավբերիձեն:
 
Ինչպես հայտնել են լրագրողներին Աջարիայի կառավարությունում, Սև ծովում գրանցվել է մինչև 4 բալի հասնող փոթորիկ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին