▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միսը, կաթնամթերքը կշարունակեն թանկանալ

Սկսված և  կարծես թե ավարատ չունեցող թանկացումերի պատճառը, ըստ  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի՝ հուլիսի վերջին բացահայտ երաշտն էր:

«Սակայն ոչ մի նախարար չխոսեց դրա մասին, համառորեն լռում էին: Միջազգային նորմերին բոլորն էին ծանոթ.եթե 20-25 օր տեղումներ չկան՝ պետությունը հայտարարում է երաշտ: Նախարարությունը ոչինչ չարեց գյուղացուն օգնելու համար՝ թեկուզ անասնակերի հարցով: Արդյունքում, գլխաքանակը գնալով պակասելու է, միսը, կաթնամթերքն էլ թանկանալու են: Մի կապոց խոտն անցած տարի 400 դրամ էր, այս տարի՝ 2000: Նույնը նաև թռչնաբուծության մեջ: Ձվի գինը  մեկ գիշերում 20 տոկոսով բարձրանում է, դա ո՞նց է լինում: Հիմա կասեն՝ միջազգային շուկայում բարձրացել է: Հերի՛ք եղավ, վե՛րջ տվեք հեքիաթներին: Մենք միս ունենք: Ինչո՞ւ է 25 տոկոսով բարձրացել տավարի մսի գինը, կարո՞ղ եք բացատրել: Լավ, ինչքա՞ն կարելի է: Ի դեպ, պակասել է նաև հատիկային կուլտուրաների բերքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրաչ Բերբերյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին