▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ Պետական դումայի նախագահը չեղյալ է համարել Ադրբեջան այցը

Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղյալ է համարել իր այցն Ադրբեջան:

Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վոլոդինը ռուս խորհրդարանականների մեծ պատվիրակությամբ Բաքու է այցելելու դեկտեմբերի 23-ին: Այցի շրջանակում սպասվում էին Դումայի ԱՊՀ եւ միջազգային հարցերով կոմիտեների համատեղ նիստեր Միլի մեջլիսի համապատասխան կոմիտեների հետ, ինչպես նաեւ Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ: Պետդումայի խոսնակի Ադրբեջան այցի չեղարկման պատճառներն առայժմ հայտնի չեն:

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին