▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին

 

ՀՀ մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թ. հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2017 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 12.000,0 հազար դրամ տրամադրել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 4 ընտանիքի և 32,324,1 հազար դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում 8 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:

Կառավարությունում քննարկված հարցերը` ստորև ներկայացված տեսանյութերով.

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին