▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարագը կրկին թանկացավ. այս անգամ 550 դրամով, կամ՝ 14 տոկոսով

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում: Կայքի այսօր կատարած դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամով: Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ, ապա այսօր «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով: Այսինքն, կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին