▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապարանում 14-ամյա երեխան դպրոցում կռվից հետո տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կեսօրին Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Սամվել Ա.-ն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բժիշկները նրա մոտ ախտորոշել են փակ գանգուղեղային տրավմա՝ գանգուղեղի ցնցում՝ հարցականով։

Հիվանդանց մեկնած ոստիկանները պարզել են, որ Սամվել Ա.-ն սովորում է Ապարանի Փ. Ոսկանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, դպրոցի դասասենյակներից մեկում նրա եւ նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Հրաչյա Ե.-ի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս բռունցքներով հարվածել է Սամվել Ա.-ին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին