▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երբ քաղցկեղը դատավճիռ չէ. ինչպես Էդգար Գյանջումյանը հաղթահարեց ծանր հիվանդությունը և ոչ միայն

Ինչի՞ համար են մի կերպ շնչող, կոշիկ հագնող գեներալները

Հայազգի օրենքով գողերի ամենաաղմկահարույց սպանությունները

Սարսափում եմ. եթե Արցախն առանձին իշխանություն չունենար՝ արդեն Ադրբեջանի կազմում կլիներ

Խոշոր և միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել. ՊԵԿ



2017-12-06 17:36:16

Խոշոր բիզնեսը շարունակում է ավելացնել պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%-ով: «Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ: Ընդ որում, 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարները նվազել են 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը:

Ըստ նրա՝ 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3%-ով:

Տեսչությունն աշխատանքներն իրականացնում է 2 սկզբունքով՝ կանխարգելելով հարկային իրավախախտումները և վարչարարական միատեսակ մոտեցում ցուցաբերելով թիրախային միևնույն խմբերում հայտնված հարկ վճարողների նկատմամբ: «Վերլուծական կարողությունների կատարելագործման շարունակական աշխատանքներ են իրականացվում՝ օգտագործելով հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, միաժամանակ խորացվում է կոմիտեի և իրավասու այլ մարմինների միջև համագործակցությունը:

Արդյունքում, ամրապնդվում են օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ ռիսկային համարվողների նկատմամբ ուժեղանում է հարկային վարչարարությունը»,-տեղեկացրել է Արմեն Սաֆարյանը: Նա վստահեցրել է, որ ստուգումները և ուսումնասիրություններն անց են կացվում բացառապես ռիսկերի առկայության դեպքում, երբ ինքնահայտարարագրման մղող բոլոր ջանքերն արդյունք չեն տալիս: Դա է փաստում հսկողական աշխատանքների քանակի նվազումը, մասնավորապես` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները պակասել են 45–ով կամ 12.7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:

 Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում գտնվող ռիսկային հարկ վճարողների մոտ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշներ: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ 17,4%-ով:

«Ստվերի վերացման հիմնասյունը փաստաթղթավորման կարգավորումն է, որի ուղղությամբ իրականացված հետևողական վարչարարության արդյունքում տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%-ով»,-նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը և շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման և մեծածախ առևտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտներում.

«Տեսչությունում հաշվառված հարկ վճարողների նկատմամբ հետևողական վարչարարությունը կարևոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլև նրանց կողմից են ձևավորվում տնտեսության մեջ առկա ֆինանսական և առևտրային փոխհարաբերությունները փոքր հարկ վճարողների հետ: Ուստի կազմվում են հարկերի վճարման ամբողջական շղթաներ՝ ներմուծողներից, արտադրողներից մինչև առևտրի և ծառայությունների մատուցման վերջնական փուլ»: Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ:

«Ոլորտային վերլուծությունները ցույց են տալիս, որ 2017թ. 11 ամիսների հարկային եկամուտները 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 28 ոլորտներում նվազել են ընդհանուր գումարով 17.9 մլրդ դրամով, ինչն առավելապես մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազման և գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետևանք է»,-նշել է Արմեն Սաֆարյանը: Մասնավորապես՝ կապի ոլորտում 2017թ.-ի 11 ամիսների հարկային եկամուտները նվազել են 5.6 մլրդ դրամով կամ 21%-ով, շինարարության ոլորտում՝ 1.6 մլրդ դրամով կամ 10.3%-ով, կառուցապատման ոլորտում՝ 1.3 մլրդ դրամով կամ 47%-ով:

Միևնույն ժամանակ 57.8 մլրդ դրամի չափով կամ 49,4%-ով հարկային եկամուտների աճ է գրանցվել 55 ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում: Օրինակ՝ մետաղական հանքարդյունահանման ոլորտում 11 ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 12.3 մլրդ դրամ կամ 43%, ծխախոտի արտադրության ոլորտում՝ 12.1 մլրդ դրամ կամ 51.7%, վառելիքի ներմուծման ոլորտում՝ 3.3 մլրդ դրամ կամ 16.6%: Ըստ հարկ վճարողների կատարված վերլուծության արդյունքով՝ 514 հարկ վճարողների մոտ հարկային եկամուտների՝ ընդհանուր գումարով 63.2 մլրդ դրամ նվազում է արձանագրվել, փոխարենը 574–ի մոտ արձանագրվել է 103.1 մլրդ դրամի աճ. այսինքն՝ նրանց հարկային եկամուտներն ավելացել են 49,4%-ով:

 

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.