▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

«Ես նախագահի պաշտոնի համար կառաջադրեմ իմ թեկնածությունը»,- այսօր  «Ռուսական կամավոր 2017» մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս մասին տեղեկանում ենք Ռիա նովոստիից։

Նշենք, որ Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2000 թվականին, իսկ 2004-ին վերընտրվել այդ պաշտոնում։ 2008-2012թթ. եղել էր ՌԴ վարչապետ, 2012–ին նորից ընտրվել նախագահ։

ՌԴ նախագահի հերթական ընտրությունը կկայանա 2018 թվականի մարտին, քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին