▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապ չունենք նման խուժան բաների հետ. Արա Բանդուրյանը՝ Նորատուսում մեքենաներ հրկիզելու մասին

 

armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա Բանդուրյանը հերքում է իրենց առնչությունը՝ Նորատուսում մեքենաներ հրկիզելու դեպքի հետ:

Ինչպես տեղեկացրել էինք, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո) սպանությունից մոտ մեկ տարի է անցել, սակայն Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Նրա  սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը: Օրեր առաջ Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամի՝ Ամուր Ասոյանին պատկանող բեռնատար մեքենան: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հրկիզումը կապ ունի փոխմարզպետի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, եւ վենդետայի վարկածը չիբացառվում: 

Նշենք, որ Նորատուսցի Ալիկը Չարբախում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով կալանավորված է: Այսօր սույն գործով նիստի ավարտից հետո Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքերի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջունում»,- այսպես եզրափակեց Արա Բանդուրյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին