▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջկան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, անհայտ անձը կամ անձինք Աճառյան փողոցի 30-րդ փակուղու տներից մեկի մոտ կայանված Nissan մակնիշի 78 ՏՏ 888 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հափշտակել են բջջային հեռախոս, բանկային քարտ և դրամապանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը նկատել է մեքենայի տերը՝ Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարիամ Արարատի Մահտեսյանը, ով կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանության Ավանի բաժանմունք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մահտեսյանը ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի աղջիկն է, ով «Արզնի առողջարան»-ի տուրիստական ընկերության տնօրենն է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին