▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայումս` «Էվոկաբանկ», նախկինում` «Պրոմեթեյ» բանկին մեղադրում են խաբեության մեջ. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

 

Օրերս Asekose.am-ի ընթերցողն ահազանգել է այն մասին, որ դարձել է նախկինում` «Պրոմեթեյ», ներկայումս` «Էվոկաբանկ»-ի խաբեության զոհը: Նա մասնավորապես նշել էր հետևյալը. «Կիևյան 14/3 հասցեում շահագործվող բազմաբնակարան նորակառույց շենքը, որը կառուցվել է նախկին Պրոմեթեյ Բ/Կ կողմից, վաճառվել և գրավադրվել են նույն սեփականատերերին պատկանող նախկին Պրոմեթեյ/այժմյան Evocabank, այժմ ճանաչվել է ինքնակամ կառույց/Վճիռ առ 18/07/24 ՎԴ/2505/05/10: Հետ վերադարձրեք մարդկանց գումարները, խաբեբաներ»:

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը դիմել է «Էվոկաբանկ»: Ատորև ներկայացնում ենք նրանց պատասխանն` առանց խմբագրման:

«Այդ շենքի հետ «Պրոմեթեյ» բանկը կապ չունի և չի էլ կառուցել այն: Բողոք ներկայացնողը պարզապես զրպարտել է: Բանկը կառուցապատող չէ և չի էլ կարող լինել` Հայաստանի Հանրապետության բանկերի ու բանկային գործունեության մասին օրենքով:

Տվյալ շենքը կառուցել է «Պրոմեթեյ» բաց բաժնետիրական ընկերությունը, ավելի ճիշտ` բժշկական կենտրոնը. այսիքն` կառուցապատողը «Պրոմեթեյ» բժշկական կենտրոնն է, բանկն այստեղ որևէ կապ չունի: Երբ ավարտվել է շենքի կառուցապատումը, և վաճառվել է բնակարանների մեծ մասը, այնտեղ 6-7 բնակարաններ չեն վաճառվել, ինչից ելնելով` բանկը բռնագանձում է տարածել այդ բնակարանների վրա, որը որ կաներ ցանկացած կառուցապատողի դեպքում: Նման դեպքերը շատ են, վարկը չի մարվել, բնականաբար, պետք է բռնագանձում կատարվեր, ինչն էլ արվել է, և այդ գույքը դարձել է բանկի սեփականությունը:

Բանկը կառուցապատող չի եղել, չի էլ կարող լինել: Ինչպես հիմա բնակիչներն են բողոքում, գումար պահանջում, այդպես էլ բանկը կարող է գումար պահանջել, այսինքն` մեր գումարը վերադարձրեք, բնակարանները վերցրեք: Բանկին բնակարանները պետք չեն, արդեն դրանց մի մասը վաճառվել են, շարունակվում է նաև մյուս մասի վաճառքը: Բանկն այդքանով է մասնակից այդ ամենին:

Իսկ ամենակարևոր խնդիրն այն է, որ բողոքող քաղաքացին, ով և ստեղծել է այդ դատական քաշքշուկը, ի սկզբանե այդ իրավասությունը չի էլ ունեցել: Բոլորս էլ գիտենք, թե մեր դատական համակարգն ինչ վիճակում է, ընդունել են այդ հայցը և մինչ օրս էլ քննում են, սակայն այդ բողոքողն այդ իրավասությունը չունի, քանի որ տանտերը չէ: Այդ բողոքող անձնավորությունը, ով շինթույլտվություն է անվավեր ճանաչել, թեպետ դա իրենից ոչինչ չի ներկայացնում: Շինթույլտվության օրինականությունը քննարկվում է տվյալ փուլում, երբ շինթույլտվություն են տալիս շինարարության ընթացքում, ավարտվելուց հետո` ինքնակամ կամ ոչ ինքնակամ, դրա պատասխանատուն քաղաքապետարանն է: Շինթույլտվություն տրամադրողը քաղաքապետարանն է, կառուցապատողը մեղավոր չէ, բնականաբար, եթե կառուցապատում արվել է, ուրեմն` թույլտվություն ստացել են: Իսկ եթե անվավեր են ճանաչել, ուրեմն` քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունն են անվավեր ճանաչել, որը ոչ մի հետևանք չունի և չի էլ կարող ունենալ, ուրեմն` պետք է քաղաքապետարանին պարտադրեն որոշում կայացնել, որպեսզի քանդեն շենքը: Թող նման որոշում կայացնեն, եթե շենքը քանդեն, այդ ժամանակ, իհարկե, թե մենք, թե բնակիչները կտուժեն, սակայն դա արդեն հարցի մյուս կողմն է:

Ինչ վերաբերում է բողոքող կողմին, ով սկսել է այս դատական քաշքշուկը, կրկնում եմ` այդ բնակարանի սեփակատարը չէ, նա կառուցված շենքի հետնամասում գտնվող երկհարկանի սեփական տանն է ապրում: Ավելին` հանցագործ է, ժամանակին այդ նույն տունը գրավ է դրել բանկում, գումար վերցրել է, չի մարել, Ֆինանսների նախարարությունն էլ բռնագանձում է իրականացրել, դարձրել է կառավարության սեփականություն, սակայն այդ մարդուն տվել են ապրելու իրավունք`որպես նախկին բնակիչ` ասելով, որ եթե կարող է ներդրում կատարի կամ էլ աճուրդով տունը կվաճառվի: Երբ լրացել է այդ տան մեջ ապրելու թույլտվության երեք տարին, որն իրեն տրամադրել էր Ֆինանսների նախարարությունը, նա դիտմամբ մտել է դատական ատյաններ` ստեղծելով այդ քաշքշուկը, որպեսզի նախարարությանն էլ ներգրավվի որպես երրորդ անձ: Ի դեպ, հայցով դիմել է նաև Ֆինանսների նախարարության դեմ` չունենալով այդ իրավասությունը: Այս ամենն անում է, որպեսզի ժամանակը երկարացնի և իրեն չվտարեն այն տնից, որն իրենը չէ: Ուզու՞ մ է այդ շինությունն էլ անվավար ճանաչվի, հիմա էլ բնակիչներին է անհանգստացնու՞մ` չունենալով այդ իրավասությունը: Բանկն այս ամենի հետ կապ չունի, գումար կորցնողներից մեկն էլ բանկն է:

Ամփոփելով նշենք, որ խնդրի կարևոր կետերն այն են, որ շինթույլտվություն տվողը քաղաքապետարանն է, կառուցապատողը «Պրոմեթեյ» բժշկական կենտրոնն է, իսկ բանկը հանդես է եկել վերջին փուլում` բռնագանձումներ կատարելով, երբ բնակարանները չեն վաճառվել, ինչը պարտավոր էր անել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին