▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երբ քաղցկեղը դատավճիռ չէ. ինչպես Էդգար Գյանջումյանը հաղթահարեց ծանր հիվանդությունը և ոչ միայն

Ինչի՞ համար են մի կերպ շնչող, կոշիկ հագնող գեներալները

Հայազգի օրենքով գողերի ամենաաղմկահարույց սպանությունները

Սարսափում եմ. եթե Արցախն առանձին իշխանություն չունենար՝ արդեն Ադրբեջանի կազմում կլիներ

«Սլավմեդ»-ում ստամոքսային խոցի ախտորոշման նորագույն սարքով հնարավոր է նաև ուռուցքային օջախների աճը կանխարգելել



2017-12-07 13:10:45

Բերանի տհաճ հոտը, բերանում թթվայնության զգացումը, այրոցները, անհարմարության զգացողությունը խոցային հիվանդության հիմնական նախանշաններն են և դրանց առկայության պարագայում պետք է դիմել բժշկի: Իսկ եթե այս գանգատներն արդեն արտահայտվում են սուր ցավերով, փորկապության կամ փորլուծության տեսքով պետք է շտապ դիմել բժշկի: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Արման Պետրոսյանը ասաց, որ նշված նախանշաններից հետո անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում խոցային հիվանդությունը կարող է հանգեցնել ավելի ծանր ախտանիշների, ինչպիսիք են՝ արյունով փսխումը, որը կարող է լինել ինչպես ալ կարմիր, այնպես էլ սուրճի նստվածք հիշեցնող, սրտխառնոցը և փսխումը, ընդհանուր թուլությունը, գլխապտույտը, գունատությունը, մուգ ձութանման կղանքը, ախորժակի փոփոխությունները, ինչպես նաև քաշի կորուստը:

Նրա խոսքով՝ սովորաբար ստամոքսի լորձային շերտը պաշտպանում է ստամոքսը արտաքին միջավայրի ազդեցությունից, ինչպես նաև հենց ստամոքսի թթվային միջավայրից: Երբ լորձային շերտի և թթվային միջավայրի հավասարակշռությունը խախտվում է, առաջանում է ստամոքսի լորձաթաղանթի վնասում, ինչն էլ հանգեցնում է բորբոքման, էռոզիաների կամ խոցի առաջացման:

Ցավը խոցային հիվանդության հիմնական ախտանիշն է: Այն կարող է տեղակայված լինել պորտից մինչև կրծոսկր ընկած ցանկացած հատվածում: Ցավն ուժեղանում է հիմնականում գիշերային ժամերին, քաղցած ժամանակ և թեթևանում՝ սնունդ ընդունելուց հետո: Ցավը կարող է ուժեղանալ նաև սնունդ ընդունելուց կամ հատկապես որոշակի սնունդ ընդունելուց հետո, օրինակ՝ թթու, կծու, ծխեցված և առատ համեմված սննդատեսակներից և հանգստանալ կաթի ընդունումից, և իհարկե ստամոքսի թթվայնությունն իջեցնող դեղորայքի ընդունումից:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մասնագետը նշում է, որ հիմնական դեպքերում խոցի առաջացման պատճառ հանդիսանում է  Helicobacter pylori կոչվող միկրոբը: Հենց այս բակտերիան է, որ առաջին ախտանիշներն է բերում՝ անհարմարության զգացում, ցավ, հետագայում արդեն ցավը լինում է ուտելուց առաջ և հետո: Helicobacter pylori-ով կարելի է վարակվել անգամ համբույրից, ջրից, սննդամթերքից, այսինքն՝մեկը մյուսին փոխանցման ճանապարհով: Բժշկի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում դրա տարածվածությունը մոտ 90 տոկոս է կազմում:

Հայաստանում խոցային հիվանդությունների առաջացման մյուս հիմնական պատճառը դեղորայքների չափից շատ օգտագործումն է. «Մեր քաղաքացիները սովորություն ունեն նույնիսկ ամենօրյա աննշան գլխացավի դեպքում օգտագործել ցավազրկողներ, առանց բժշկի հետ խորհրդակցելու: Այդ դեղորայքների կողմնակի ազդեցությունները բերում են նրան, որ ստամոքսի լորձաթաղանթը սկսում է վնասվել: Իսկ լորձաթաղանթի վնասումը բերում է խոցի առաջացման»,- հայտնեց Արման Պետրոսյանը:

Եթե սկսում է Ձեր բերանից տհաճ հոտ գալ, բերանում առկա է թթվայնության զգացում, այրոցներ, անհարմարության զգացում՝ նշանակում է, որ ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ ունեք և, անպայման, պետք է դիմել բժշկի: Իսկ եթե այս գանգատները արտահայտվում են սուր ցավերով, փորկապության կամ փորլուծության տեսքով, ապա շտապ պետք է դիմել բժշկի համապատասխան բուժօգնություն ստանալու նպատակով:

«Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ արյունահոսությամբ ուղեկցվող բուժայցելուների պարագայում կարելի է գրանցել բավականին լավ արդյունքներ, քանի որ նույնիսկ այս պարագայում  անգամ մեծ խոցերը համապատասխան ուղեցույցային բուժման ընթացքում լիովին բուժվում են»,- ասաց նա:

Այսօր ողջ աշխարհում խոցային հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում էնդոսկոպիկ հետազոտությունը, որի միջոցով հնարավոր է լինում գնահատել կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի վիճակը, ինչպես նաև որոշվել ստամոքսում Helicobacter-ի քանակը: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հենց այս մեթոդով է ախտորոշվում խոցային հիվանդությունը, որն, ի դեպ, բավականին մատչելի է:

«Կենտրոնում կիրառվող սարքավորումը ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումներից է, որն ունի ինչպես սքանավորման, այնպես էլ վիրտուալ խրոմոսկոպիայի հնարավորություն: Շնորհիվ այս սարքավորման կարողանում ենք անգամ նորաստեղծ ուռուցքային բջիջները տարբերակել հարակից բջիջներից: Եթե ստամոքսում նոր սկսվող ուռուցքային օջախներ կան, սարքավորման հատուկ օպցիայի շնորհիվ հնարավորություն ունենք կետային տարբերակով տվյալ հատվածից վերցնել բիոպսիա, ուղարկելով այն համապատասխան քննության և եթե առկա է նոր սկսվող պրոցես՝ արագ կանխարգելել այն»,- ընդգծեց բժիշկը:

Ախտորոշումից հետո «Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժումն իրականացվում է եվրոպական ուղեցույցներին համապատասխան: Եթե հիվանդի մոտ Helicobacter-ի հետ կապված ստամոքսի խոց է հայտնաբերվել, ապա բուժումն իրականացվում է ստամոքսի թթվայնությունը իջեցնող համապատասխան դեղորայքի և հակաբիոտիկների նշանակմամբ:

«Էնդոսկոպիկ հետազոտությունն անցած բուժայցելուներին տրամադրվում է նաև HD որակով հետազոտության սկավառակ, որպեսզի հետագայում համեմատության հնարավորություն լինի»,- հայտնեց բժիշկը:

Բուժման հիմնական փուլի ավարտից հետո խորհուրդ է տրվում անցնել սննդային ռեժիմի, որն իրենից չի ենթադրում հատուկ դիետա, այլ ներկայացնում է ճիշտ սնվելու ռեժիմ՝ առողջ սննդակարգի և ապրելակերպի ընդհանուր կանոններ, որին բուժայցելուն պետք է հետևի. «Խոցն ամբողջովին բուժվում է թերապևտիկ միջոցով, բայց դա չի նշանակում, որ բուժայցելուն պետք է չհետևի բժշկի հետագա ցուցումներին և խորհուրդներին»,- նկատեց նա:

Եթե ունեք որևէ գանգատ, ապա մի՛ զբաղվեք ինքնբուժությամբ, քանի որ կարող եք վնաս հասցնել Ձեր առողջությանը: Դիմե՛ք բժշկի, հետազոտվե՛ք և ստացե՛ք համապատասխան բուժօգնություն:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.