▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի՞ն է մեղավոր, որ մեր մշակույթը պահելու գործում զրո ենք

Տեղեկացրել էինք, որ հայկական «Քոչարի» պարը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում: Ցավոք, դրանում ընդգրկվել է նաև Ադրբեջանի կողմից ներկայացված հայտը՝ տոլման իբրեւ ադրբեջանական ճաշատեսակ ճանաչելը:

«Նրանց հայտում շատ անհստակություններ, թյուրիմացություններ կային: Ցավն այն է, որ մարդիկ տանը տոլմա չեն պատրաստում, բայց փող ունեն դրել են, որ ճանաչվի իբր ադրբեջանական, այսինքն թքած, որ երևույթը բացակայում է իրենց մշակույթից, կարևորը հայերին վնասեն: Իսկ մենք մեր երաժշտական գործիքները պահում ենք թանգարաններում: Ոչ մի երաժշտական փառատոն չունենք, որտեղ ժողովրդական գործիքները կհնչեն: Ադրբեջանցի՞ն է մեղավոր: Ամեն ապուշության վրա միլիոններ ենք ծախսում, իսկ մշակույթը պահելու գործում զրո ենք:

Մենք սիրում ենք ցածր մակարդակի ամեն ինչը, արդյունքն էլ սա է, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ ոչնչով չի վնասում։ Եթե չլիներ՝ երևի մեր էպոսն էլ մոռանայինք: Թեհրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնգրեսի ժամանակ թոնրագործության մասին նյութ էի ներկայացնում,  դուրս եկան ու հարցրին, թե ինչ-որ բան Հայաստանում կազմակերպվո՞ւմ է թոնրագործություն արհեստը պահպանելու համար, ստիպված ասացի՝ մտածում ենք որոշակի գործեր ձեռնարկել: Եկել ծրագիր եմ կազմել թոնրագործության զարգացման վերաբերյալ, բայց... Նույնը նաև դարբնագործության դեպքում:

Տոլմայի փառատոն ենք ամեն տարի կազմակերպում, անգամ չեն գալիս նորմալ լուսաբանելու համար, խնդրելով ենք տանում: Ամբողջ ամառ փորձագետները մեռան ճղելով իրենց, բայց ի՞նչ օգուտ: Ընդամենը 10 փորձագետն ու Սեդրակ Մամուլյանը քիչ են, որ մենք ներկայանալի տեսք ունենանք: Մշակույթի նախարարությանն էլ չի կարելի մեղադրել, նրան որպես օժանդակ կառույցի են վերաբերում, քանի որ մշակույթ պահպանելը հազարերորդական կարևորություն ունի այսօր: Ամիսներով գնում նյութեր եմ հավաքում ազգային խոհանոցի վերաբերյալ, այս պահին էլ Լիբանանում եմ, ո՞ր մեկն է Մամուլյանից բացի հետաքրքրվում դրանցով, ո՞ր մեկն է ասել՝ արի՛ տպագրենք: Ազգային խոհանոցի մասին գիրք տպագրելու համար այնքան գումար են ուզում, որ այդքան ունենալու դեպքում ամբողջ կիլիկյան խոհանոցը կուսումնասիրենք»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին