▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով

Կառավարության հավանության է արժանացել կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ դատական օրենսգրքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրենքների նախագծերով նախատեսվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Օրինագծերով հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը: Սահմանվել է նաև, որ Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով: Իսկ մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին