▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինն ամուսնուն «սավոկով» ծեծել է, երբ նրա հեռախոսի մեջ գտել է քրոջ համարը՝ Sers անունով

1in.am-ը գրում է. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մանյա, Դերենիկ և Պողոս Գ.-երի (անունները փոխված են) գործի դատական քննությունը:

19-ամյա Դերենիկը 39-ամյա Մանյայի որդին է, իսկ 24-ամյա Պողոսը Մանյայի եղբայրն է: Գործով տուժող Էդգարը (անունը փոխված է) Մանյայի նախկին ամուսինն է. նրանք ամուսնալուծվել են 18 տարի առաջ…

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի մարտի 19-ին, ժամը 23-ի սահմաններում Մանյան որդու հետ գյուղամիջյան ճանապարհով տուն գնալիս նկատել է, որ նույն գյուղում միայնակ բնակվող նախկին ամուսնու՝ Էդգարի տանից դուրս եկավ իր քույր Լենան (անունը փոխված է) ու արագ գնաց դեպի տուն:

Մանյան ու Դերենիկը գնացել են Լենայի հետևից: Լենան, ինչպես և Մանյան, ամուսնալուծվել էր ու չորս տարեկան որդու հետ ապրում էր մոր և եղբոր՝ Պողոսի հետ:

Մտնելով մոր տուն՝ Մանյան, չնայած Էդգարից վաղուց բաժանված էր, զայրացած պարզաբանում է պահանջել Լենայից, թե ի՞նչ գործ ուներ Էդգարի տանը, արդյո՞ք նրա հետ սիրային կապի մեջ է: Քույրը հերքել է Էդգարի տանը լինելու, ինչպես նաև նրա հետ սիրային կապ ունենալու հանգամանքները:

Մանյան չի հավատացել քրոջը: Նա որդուն ու եղբորը վերցրել և կեսգիշերին շտապել է Էդգարի տուն՝ պարզաբանում պահանջելու:

Մանյայի մայրը անհանգստացել ու նրանց հետևից դուրս է եկել տանից՝ նրանց հետ վերադարձնելու, կռիվ թույլ չտալու նպատակով:

Մանյան որդու և եղբոր հետ թակել է Էդգարի տան դուռը: Երբ Էդգարը բացել է դուռը, Պողոսը առանց նրա թույլտվության՝ նրան հրելով ներս է մտել, նրա հետևից ներս են մտել նաև Մանյան ու Դերենիկը:

Տուն մտնելուն պես Մանյան Էդգարից պահանջել է խոստովանել, որ նախկին քենու հետ սիրային կապի մեջ է: Էդգարը, ինչպես Լենան, հերքել է ամեն բան:

Վիճաբանության ժամանակ Մանյան ապտակել է նախկին ամուսնուն, ապա վերցրել է գոգաթիակը՝ «սավոկը», ու դրանով էլ է հարվածել նրան: Պողոսն իր հերթին մեկ անգամ ապտակել է Էդգարին: Մոր պահանջով Դերենիկը հոր սեղանից վերցրել է նրա հեռախոսը, բացել և նայել է հեռախոսազանգերին: Նա տեսել է մորաքրոջ՝ Լենայի համարը, որն ամրագրված էր «Սերս» անունով:

Դերենիկը, այդ մասին բարձրաձայնելով, հոր հեռախոսը հանձնել է քեռուն, վերջինս հեռախոսը տվել է Մանյային: Էդգարը պահանջել է, որ հեռախոսը վերադարձնեն, բայց չեն վերադարձրել: Այդ ժամանակ տեղ է հասել Մանյայի ու Պողոսի մայրը, ում հետ ամբողջ խումբը դուրս է եկել Էդգարի տանից ու հեռացել է:

Ճանապարհին Մանյան բացել է Էդգարի հեռախոսը, անձամբ տեսել է քրոջ համարը՝ ամրագրված՝ «Սերս» անունով… Մի քանի րոպե անց նրանց տուն են գնացել ոստիկանները ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատարանում երեք ամբաստանյալները՝ Մանյան, Պողոսը ու Դերենիկը, իրենց մեղավոր են ճանաչել:

Մանյան հայտնել է, որ Էդգարից ամուսնալուծվել է 18 տարի առաջ, որդու հետ բնակվել է առանձին: Ինքն ու որդին ընդհանրապես չեն շփվել Էդգարի հետ, վերջինս ապրել է նույն գյուղում՝ միայնակ: Վերջին շրջանում լուրեր են պտտվել, թե ամուսնուց բաժանված քույրը՝ Լենան, սիրային կապի մեջ է մտել Էդգարի հետ: Ինքը սկզբում չի հավատացել: Բայց դեպքի օրը որդու հետ տուն վերադառնալիս տեսել է՝ ինչպես է Լենան դուրս եկել Էդգարի տանից:

Ինքը չի ցանկացել փողոցում քրոջից պարզաբանում պահանջել: Նրա հետևից գնացել են մոր տուն: Ինքը պահանջել է, որ քույրը բացատրություն տա, բայց Լենան ամեն բան հերքել է: Ու չնայած ուշ ժամին, ինքը եղբոր ու որդու հետ շտապել է Էդգարի տուն՝ բացատրություն պահանջելու…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին