▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են դատավորի օգնականի բնակարանը

shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 8-ին Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Մովսես Խորենացու փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աշոտ Մարտիրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածոմ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան դուռը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից գողացել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը պարզում է գումարի և գողոնի ընհդհանուր չափը, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավորներից մեկի օգնական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին