▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում «Արցախ ֆրուտ»-ի դոշաբի վաճառքը ադրբեջանցիների բողոքի պատճառ է դարձել

Մոսկվայի խանութներից մեկում ադրբեջանցիները պահանջել են դարակներից վերացնել թթի դոշաբը: Նրանց դուր չի եկել, որ պիտակի վրա «Արցախ» է գրված:

Մոսկվայի խանութներից մեկում աղմկահարույց պատմություն է ծավալվել հայկական արտադրության դոշաբի պատճառով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Արցախ ֆրուտ» ընկերության ղեկավար Արմեն Ծատրյանը:

Մոսկվայի սուպերմարկետներից մեկում օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիներ պահանջել են, որ դարակներից հեռացնեն դոշաբը: Պատճառը պիտակի վրա գրված «Արցախ» բառն է եղել:

Տեղի ունեցածի մասին Ծատրյանն իմացել է մամուլից: Խանութի տերերը (ինչպես այս, այնպես էլ այլ խանութների) նրան չեն անհանգստացրել և չեն խնդրել պիտակը փոխել:

«Մեր ապրանքը վաճառվում է Մոսկվայի խոշոր սուպերմարկետներում։ Տասնյակ ազգերի մարդիկ են մտնում այնտեղ, բայց նման միջադեպեր միայն ադրբեջանցիներն են հրահրում», — նկատել է նա:

Ծատրյանը նշեց, որ անցյալ տարի ևս բախվել են նման խնդրի:

«Բայց սա դեռ ոչինչ: Մեր կայքն են նույնիսկ կոտրել, ֆեյսբուքյան էջը: Վերականգնեցինք, իհարկե, բայց մեր ընկերությունը փոքր է, կայքը լավ պաշտպանել չենք կարող: Իսկ Ադրբեջանում հայկական կայքերը գրոհելու համար հաքերների մի ամբողջ բանակ է աշխատում», — ասել է Ծատրյանը:

Ադրբեջանցիները հազարավոր դոլարներ ծախսելով` փորձում են հայկական դոշաբի «համը հանել», այնինչ միայն գինն են բարձրացնում։

«Դե, ինչ ասեմ… հակագովազդը նույնպես գովազդ է», — ժպտաց նա:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին