▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս մարդը շարունակելու է խայտառակել Գյումրին». ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը եթերում վիրավորեց Սամվել Բալասանյանին

 

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում կոշտ քննադատության է ենթարկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` նրան ըստ էության մեղադրելով անգործության մեջ:

Գյումրու նախկին քաղաքապետի գնահատմամբ` իր պաշտոնավարման ժամանակ քաղաքը մեծ թափով զարգացել է, իսկ այսօր Գյումրիում, կարծես, սարսափելի վիճակ է: Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանn այս առիթով ասել է.

«Ճիշտն ասած` հաղորդումը չեմ նայել, բայց Երևանից և Հայստանի մյուս մարզերից եկած արձագանքները ինձ` որպես գյումրեցի, ստիպեցին ամաչել, այո′, ամաչում եմ երբ մարդիկ հեգնանքով հարցնում են, թե այս անձին Երևան բուժվելու եք ուղարկել, ամաչում եմ, որ նման մարդը 13 տարի ղեկավարել է Գյումրին ու հիմա էլ ներկայացնում է արհեստների ու արվեստների մեր քաղաքը Ազգային ժողովում: Փաստորեն այս մարդը շարունակելու է խայտառակել Գյումրին»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին