▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հրապարակման արձագանք

Ներկայացնում ենք Asekose.am-ում հրապարակված «Մեկը բլոգ է բացում, մեկը՝ կայք»  հոդվածի արձագանքը.

«Ս/թ դեկտեմբերի 8-ի Ձեր կողմից խմբագրվող կայքում «Մեկը բլոգ է բացում, մեկը՝ կայք» հրապարակման մեջ անդրադարձ է  կատարվել HayNews.am կայքին՝ նշելով, որ այն ժամանակին գնել է Հերմինե Նաղդալյանը: 

Որպես HayNews.am կայքի սեփականատեր և համակարգող հայտարում եմ՝ Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը որևէ առնչություն չունի HayNews.am կայքի հետ: Հետևաբար՝ մեր կայքի գործունեության առիթով Հերմինե Նաղդալյանի անվան հերթական շահարկումը ոչ ազնիվ է ու ոչ բարոյական:

Ինչ վերաբերվում է մեր կայքի որոշ հրապարակումներին, որոնք իբր լույս աշխարհ են եկել պատվերով, ապա դա ևս հերհյուրանք է և զրպարտություն:

HayNews.am կայքը ինչպես յուրաքանչյուր առողջ լրատվամիջոց իր սեփական տեսակետն ունի մեր Հանրապետության հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ընթացքի վերաբերյալ՝ առաջնորդվելով բացախոսության, բազմակարծության, խոսքի ազատության համամարդկային սկզբունքներով:

Հարգանքով՝ Մ. Եղիազարյան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին