▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին հայ ընտանիքին վճարել ավելի քան 35 հազար դոլար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը: Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում Վլադիմիր Սարգսյանին և Ծովինար Սարգսյանին պետք է վճարի 5 հազար եվրո` գումարած ցանկացած պահանջ, որը կարող է վճարվել նյութական և բարոյական վնասների մասով, ինչպես նաև 30 հազար եվրո՝ գումարած դատական ծախսերի մասով պահանջվող գումարները: Ադրբեջանի դեմ ՀՀ քաղաքացի Մինաս Սարգսյանի հայցով Եվրոպական դատարանի առաջին լսումը կայացել է 2010թ.-ի սեպտեմբերին: Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալիս որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ: ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել նաև «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով:

Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով պարտավորեցրել է Հայաստանի Կառավարությանը 5 հազարական եվրո վճարել դիմումատուներին՝ որպես նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 28 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 31 հազար եվրո): Նշենք, որ վեց ադրբեջանցի դիմել էր ՄԻԵԴ՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով պարտադրված լքել են իրենց բնակարանները: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով նույնպես ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին յուրաքանչյուր դիմումատուի վճարել 5 հազարական եվրո, ինչպես նաեւ 30 հազար եվրո ծախսերի համար: 

Հիշեցնենք, որ երկու գործերն էլ նախադեպային են, ՄԻԵԴ-ը դրանք քննարկում է մի քանի տարի։ ՄԻԵԴ-ում կարծում են, որ գործերը պետք չէ քննարկել Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ավարտից շուտ, այդ պատճառով Եվրադատարանը չէր շտապում վճիռ հրապարակել։ Հայաստանն ու Ադրբեջանը չէին շտապեցնում իրադարձությունները, սակայն որոշ ժամանակ առաջ Բաքուն փոխեց դիրքորոշումը։ Արդյունքում ՄԻԵԴ-ը 2015թ. հունիսի 16-ին երկու հայցերն էլ բավարարեց: Արդար փոխհատուցման վերաբերյալ որոշումն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր, եւ ՄԻԵԴ-ը հետաձգել էր դրա հրապարակումը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին