▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է. Ռաֆայել Իսախանյան

 

 

Aysor.am-ի տեսանյութում հայազգի գործարար, տնտեսագետ Ռաֆայել Իսախանյանը խաբեություն է համարում այսպես կոչված «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը և համաձայն չէ դրա կանոնադրության կետերի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում անցկացվել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ի առաջին համագումարը, որի համանախագահներից մեկն ընտրվել է Ռաֆայել Իսախանյանն, ի դեպ, առանց իր գիտության:

Կայքի հետ հարցազրույցում Պյատիգորսկում բնակվող Ռաֆայել Իսախանյանը պատմել է, որ 2004 թ. Ստավրոպոլի երկրամասի լիազոր ներկայացուցչի առաջարկով այցելել էր Ադրբեջան և Հայաստան, որպեսզի քննարկի հայ և ադրբեջանցի գործարարների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը:

Նրա խոսքով` հետագայում տեղի է ունեցել արդբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը:

«Նրան հետո հերոսի կոչում տվեցին: Ինչպիսին ժողովուրդն է` այնպիսին էլ հերոսն է: Ամեն ինչ ընդհատվեց: Երբ ինձ այս անգամ զանգահարեցին, ես կարծում էի, որ զանգում են նույն առիթով (հայ ու ադրբեջանցի գործարարների հնարավոր համագործակցության)», - նշել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին