▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն մարմնավաճառներին, հովիվներին կասկածում է ՀՀ օգտին աշխատելու մեջ. 400 ձերբակալված կա

Armtimes.com-ը գրում է. Ադրբեջանում նոր մանրամասներ են հրապարակվում Հայաստանի օգտին մայիսին սկսված լրտեսական սկանդալի գործով: Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածով, որոշները մեղադրվել են դավաճանության մեջ: Ադրբեջանի ԶՈՒ նախկին սպան, որը նույնպես հարցաքննվել է եւ տեղափոխվել այլ զորամաս, պատմել է, թե ինչպես են այդ հետաքննության մեջ ներքաշվել մի հովիվ եւ նրա հոտը, գրում է meydan.tv-ն: 

Մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության տարածած համատեղ հայտարարությունը շփոթեցրեց բոլորին: «Հավաքված նյութի հիման վրա՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով դավաճանության եւ այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ է հարուցել: Ստեղծվել է դատախազության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի եւ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված քննչական-օպերատիվ խումբ, ընթանում է նախաքննություն»,- նշված էր այդ հայտարարության մեջ:

Զինվորականի խոսքով՝ հարցաքննվել կամ ձերբակալվել են շուրջ 400 ադրբեջանցի զինծառայող եւ քաղաքացի, որոնք իբր դավեր են նյութել կամ համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Նրանք մեղադրվում են գումարի դիմաց պետական անվտանգությանը սպառնացող գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցելու մեջ։ 42 անձի ձերբակալման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո նախագահի աշխատակազմը հրամայեց, որ միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից բացի բոլոր նորությունները հեռացվեն կայքերից:

Հովվի հետ միջադեպը տեղի է ունեցել շփման գծին մոտ գտնվող Աղդամի շրջանում: «Վաղ առավոտյան լսեցինք, որ մեկին բռնել են պահակակետում։ Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ։ Նա ասաց, որ իր ոչխարներին է արածեցնում։ Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»,-  ասում է զինծառայողը եւ հավելում` հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, հետո զինվորներին հրամայել հանգիստ թողնել հովվին ու մնացած ոչխարներին։

Զինվորները հակադարձել են հրամանատարին՝ ասելով, որ Հայաստանի սահմանապահները, տեսնելով, թե որտեղ են գնում ոչխարները, կիմանան այդ կետերում ականների բացակայության մասին։ Այդպես հովիվը վտանգում է զինվորներին։ «Հայ զինվորները չեն կրակի հովվի վրա, քանի որ նա եւ նրա ոչխարները լավ տեղեկություն են իրենց տալիս։ Սահմանին ամեն ինչ կարող է հանդիսանալ հետախուզական տեղեկատվություն»,- ասել են ադրբեջանցի զինվորները: 

Թշնամու հետ համագործակցելու սույն մեղադրանքները հաղորդվում են մոտակա զորամասի հրամանատարին եւ արագ հետաքննություն է սկսվում։ Հարցաքննվում են հարյուրավոր զինվորներ եւ քաղաքացիներ: Ոմանք ազատ են արձակվել, մյուսները դեռ սպասում են դատավարությանը: «Հարցաքննվել են սահմանին տեղակայված բոլոր զինվորները: Բոլորը կասկածում էին միմյանց, հրամանատարներն ու զինվորները, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Սեւ դիմակներով մարդիկ մեզ գոռալով հարցաքննում էին»,- պատմում է սպան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին