▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ArmMall.am. նոր հարթակ, անվճար առաքում, ժամանակի ու գումարի խնայողություն

Երևանում տեղի ունեցավ ArmMall.am նոր ստարտափի շնորհանդեսը: ArmMall.am-ն հայաստանյան առաջին օնլայն հարթակն է` մասնագիտացած հագուստի, կոշիկի և աքսեսուարների վաճառքի ու առաքման մեջ: Այն պատվերների միասնական համակարգ է, որի օգնությամբ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ Երևանի բրենդային խանութների տեսականուն և պատվիրել ցանկացած ապրանք։

Կազմակերպիչները, ներկայացնելով այս հարթակի ստեղծման դրդապատճառները, նշեցին, որ այս կերպ մեր համերկրացիները հնարավորություն են ստանում խնայել թե ժամանակ, թե հավելյալ միջոցներ, քանզի այսպիսով խուսափում են խանութից խանութ անցնելու հոգնեցուցիչ գործընթացից, խցանումների մեջ ժամերով տառապելուց, ավտոկայանատեղի փնտրելու զուր ճիգերից: Տանը կամ գրասենյակում նստած` յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել իր հավանած հագուստը կամ կոշիկը` միանգամից երեք չափսի և մինչև երեք տեսակի:

Հանրության համար հաճելի անակնկալ կլինի առաքման անվճար լինելու փաստը և չափսի կամ ցանկացած այլ անհամապատասխանության դեպքում հետվերադարձի պրակտիկան՝ առանց լրացուցիչ պարտավորությունների։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին