▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ նկարները որևէ կապ չունեն մեր ԶՈւ-երի հետ. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «Շողակն» բարեգործական հ/կ կողմից տարածված գրառմանն ու դրան կից ներկայացված լուսանկարներին: Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Հարգելիներիս Քարվաճառում ոչ մեկ ցրտից չի սառել, այդ նկարները որևէ կապ չունեն մեր ԶՈւ-երի հետ, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Զինվորները միշտ էլ սիրով են ընդունում ձեր նվերները, սակայն դրանք ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունեն, բարոյական առումով են շատ կարևոր: Մի փորձեք խեղաթյուրել իրականությունը»:

Հիշեցնենք, որ «Շողակն» բարեգործական հ/կ նշում էր, որ լուսանկարներում հայ զինվորներն են, ովքեր տաք հագուստի կարիք ունեն. Նրանք գտնվում են Օմարի լեռնանցքում, որտեղ -25 ատիճան ցուրտ է:

Հավելենք, որ լուսանկարներում ուկրաինացի զինվորներ են:

Image may contain: one or more people

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին