▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը կապ չունի. իրանական կողմը համաձայնություն չի տալիս. ջրպետկոմի նախագահ

 

1in.am-ի տեսանյութում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն անդրադառնում է այն լուրերին, որ ՌԴ սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Մեղրիի ճանապարհներից մեկը:

«Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում են իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք», – ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Ջրպետկոմի նախագահն ընդգդծեց, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է և իրանական կողմը ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է դեպի Հայաստանի կողմը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին