▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված, հաշմանդամ զինծառայողների ընտանիքները բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր

 

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ  լուծել են զոհված ու առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը:
«Նախատեսում էինք, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, և գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար: Այսինքն՝  մենք ուղղակի «կառիկտիռովկա» ենք անում եղած որոշման մեջ, որ կարողանանք գումարը բաշխենք, ինչպես նաև բնակարանների ձեռքբերման, և բնակարանի գնման վկայական տրամադրելու համար», - նշեց պաշտպանության նախարարը:
Նախագծի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 1.500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում կիրականացվի 587.260,0 հազ.դրամ արժեքով 51 բնակարանների ձեռքբերում և 912.740,0 հազ.դրամ արժեքով 172 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին