▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

51,6 մլն դրամ՝«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության անդամ ընկերություններին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահուստային ֆոնդից 51,6 մլն դրամ է տրամադրել այն ընկերություններին, որտեղ աշխատում են տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող մարդիկ: Նշված գումարը կօգտագործվի եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ն) վճարման համար: Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստին: Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այս գումարը կտրամադրվի «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության անդամ ընկերություններին, որտեղ աշխատողների առնվազն 50%-ը տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունի: Այս գումարից 29,1 մլն դրամը կվճարվի ԱԱՀ-ի փոխհատուցման համար, իսկ 22.5 մլն դրամը՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի եւ 2017 թվականի 9 ամսվա եկամտահարկի համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին