▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մինչ երեխաների ծնվելը մտածում էի՝ մոտ ենք սահմանագծին, պետք է հասկանայինք՝ ինչպես շարունակենք. Արտյոմ Կարապետյան

Կռիվ՝ Ազգային Ժողովում՝ Գագիկ Ծառուկյանի խնամու պատճառով

«Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, ավտորիտար բնույթի Իրան». Հայկ Կոնջորյանի ելույթը զարմանք է առաջացրել

Երևանում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ, ապա դանակով ու մուրճով ծեծկռտուք է տեղի ունեցել

Կառավարությունն առաջարկեց խստացնել ազարտային խաղերի ոլորտում տուգանքները



2017-12-14 12:36:48

Դեկտեմբերի 14-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որով նախատեսվում է նոր Վարչական օրենսգրքի եւ կից օրենքների քննարկման շրջանակում փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազարտային խաղերի, համացանցում եւ խաղատանը ազարտային խաղերի մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում: Փաթեթը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը: Նախատեսվում է տուգանքների խստացում 21 տարեկան չդարձած անձանց ազարտային խաղերի, մրցանակային ֆոնդով օնլայն խաղերի հարթակներ եւ խաղատուն մտնել թույլ տալու համար, ինչպես նաեւ 18 տարեկան չդարձած անձանց վիճակախաղերի մեջ ներգրավելու համար: Մասնավորապես առաջարկվում է առաջին խախտման համար կազմակերպիչներին տուգանել 2 մլն դրամով, երկրորդ խախտման դեպքում՝ 5 մլն դրամով, երրորդ՝ 10 մլն դրամով, իսկ 4-րդ խախտման դեպքում լիցենզիան չեղարկել: Ֆինանսների նախարարությունն առաջարկում է վերանայել տուգանքների գործող չափերը, քանի որ կարծում է, որ դրանք չեն համապատասխանում արարքի եւ պատասխանատվության համարժեքությանը: Չի նշվում, թե խախտումների միջեւ ժամկետները որքան պետք է լինեն, եւ փաստորեն իրավախախտներին հնարավորություն է տրվոմ օրենքը 3 անգամ խախտել: Գործող օրենսդրության համաձայն՝ 21 տարեկան չդարձած անձանց ազարտային խաղերի, մրցանակային ֆոնդով օնլայն խաղերի մասնակցել եւ խաղատուն մուտքը թույլ տալու համար տուգանքը կազմում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ 18 տարեկան չդարձած անձանց վիճակախաղերին ներգրավելու համար՝ 100 հազար դրամ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.