▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչվորները տոլմայից հետո շարունակելու են փախցնել մեր մյուս ժառանգությունները

«Տոլման մեր մշակութային ժառանգությունն է եղել ու կմնա: Այստեղ ապացուցելու ոչինչ չկա: Դատապարտում եմ տարբերակված մոտեցումը: Անգամ փորձագետները գան, ուսումնասիրեն, կտեսնեն, որ տոլման միշտ առկա է եղել մեր բոլոր տոների ժամանակ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա դեմ է այն առաջարկներին, թե եկե՛ք մենք էլ պասուց տոլման ներկայացնենք. 

«Սա արդեն հստակ պարտություն է, նահանջ: Մեր հիմնական կռիվը խաղողի թփի հետ է կապված: Հիշեցնեմ, որ մեր Դալմայի այգիներում խաղող է աճեցվել, վազն էլ կոչվել է տոլի: Մենք կարող ենք ծեծած միսը խաղողի թփով ներկայացնել ու ապացուցել, որ դա մեր կենցաղում կա: Չնայած, իմ կարծիքով, մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում անելիք չունենք: Բայց, եթե պետք է շարունակենք մնալ, ապա կոչ եմ անում համախմբվել, որովհետև «նման որոշումներ» շարունակելու են լինել»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:

Բանախոսը նկատում է՝ մենք շատ ենք թերանում.

«Պետականորեն ոչ մի կերակրատեսակ չենք ամրագրել որպես հայկական: Տոներին գոնե մի քանի տոնածիսական կերակուր պետք է պատրաստենք: Այլ երկրների խոհանոցներին մեծ տեղ տալն օտարամոլության, տեղեկացված չլինելու և ժամանակակից երևալու արդյունք է: Օտարահունչ բառը մեզ համար ավելի ընկալելի է:

Եթե որևէ վրացու հարցնենք, թե ո՞ր խոհանոցն է սիրում, նույնիսկ եթե չսիրի՝ ասելու է վրացական: Այստեղ արժանապատվության հարցն է: 

 Ասեմ, որ կա նաև տեղեկացված չլինելու հանգամանքը.երբ հայկական խոհանոցից անծանոթ բառ են լսում, մտածում են, թե հայկական չէ: Այո՛, բոլորս ենք այստեղ մեղավոր: Դրա համար պետք է տարածել, հանրահռչակել: Մեր ՀԿ-ն մենակ չի կարող դա անել:

Այսօր հացթուխի ու հրուշակագործի մասնագետներ են պատրաստում ու նրանց համար նախատեսված ձեռնարկում մեկ բառ չեք գտնի լավաշի մասին: Մեր ապագա հացթուխը  լավաշի մասին ոչինչ չի սովորում: Եթե մշակութային ժառանգությունը չի տարածվում, փոխանցվում կրողներին, այս գզրոցից մյուսն է տեղափոխվում, ոչ մի արդյունք չի ունենալու և ամեն անգամ ասելու ենք՝ վա՜յ, սա փախցրեցին քոչվորները, վա՜յ նա...Տոլման զիջեցինք, վաղը հայտ կլինի կավագործության, թոնրի մասին: Նրանք տեղաբնիկ լինելու խնդիր ունեն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին