▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Վաղը՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը. Նիկոլ Փաշինյան

Շատ շուտով կծնվեն մեր աղջիկները. Դավիթ Գրիգորյանը՝ առաջին անգամ ընտանիքի կրկնակի համալրման մասին

Ժողովուրդը չի կարող սխալ լինել, թույլ չտաք, որ ձեզ խաբեն. Գարիկ Մարտիրոսյան

Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Անվճար հաց Գյումրիում. ինչպես է երիտասարդը գրավում գյումրեցիների սրտերը



2017-12-14 15:23:41

Գյումրեցի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանը նոյեմբերի 25-ից օրական երկուական հաց է անվճար տալիս բոլոր կարիքավորներին: Հացը տրամադրվում է նախապես բաժանված կտրոններով. յուրաքանչյուրը կարող է օգտվել 20 օր: Նախաձեռնությունից օգտվելու նպատակով մարդիկ շտապում են գործարարին պատկանող հացի փոքրիկ փուռ, որտեղից էլ ստանում են նոր թխած հացը:

Տեսարանն ավելի շատ հիշեցնում է 90 ականները՝ հերթ հաց ստանալու համար:

«Սեփական խանութ ունեմ, երբ տեսա, թե ինչքան է ավելացել «վերասյա ու վազվրատ (հին)» հացը տանողների թիվը, զգացի, որ ինչ-որ բան պետք է անեմ: Հացի թոնիրը նոր եմ դրել ու նոր գործն ուզում եմ լավ ձեռնարկով սկսել»,- պատմում է 28 ամյա երիտասարդը՝ հավելելով, որ նախաձեռնության իրականացման նպատակով արդեն ստեղծել է «Կռունկ» բարեգործական հիմնադրամը:

Նախաձեռնությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31- ը, բայց ինչպես վստահեցնում է երիտասարդը, հնարավորության դեպքում էլ ավելի կերկարացնի: «Ամեն ինչ իմ սեփական միջոցներով եմ անում, իմ աշխատողներն էլ միացել են ինձ: Եթե լինեն մարդիկ, որ ցանկություն հայտնեն միանել այս նախաձեռնությանը, շատ լավ կլինի»,- նշեց Գարիկ Ուզունյանը՝ վստահեցնելով՝ շարժվում է «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին» ավետարանական խոսքերով` հույս ունենալով, որ այս բարի գործն իր ծիլերը կտա, ու հնարավորություն ունեցող մարդիկ կփորձեն օգնել կարիքի մեջ գտնվողին:

«Թոշակառու եմ, որդիս նույնպես, մեր թոշակով միայն կարողանում ենք դեղ գնել, սա մեծ օգնություն է: Պատահական ենք իմացել նախաձեռնության մասին, ու ինչպես տեսնում եք, շատրեն այստեղ նույնիսկ այս հանապազօրյա հացի կարիքն ունեք»,- Sputnik Արմենիային վստահեցրին բարեգործությունից օգտվող բնակիչները: «Երիտասարդ տղա է, ինքն էլ հազար ու մի խնդիր ունի, բայց տես, որ մեզ նմաներին է օգնում»:

Ամեն օր այսպես, քաղաքի շատ բնակիչներ շտապում են Գյումրու Սախորովի անվան հրապարակի հարակից հատված՝ օգտվելու երիտասարդի բարեգործությունից:

Նյութի աղբյուրը` Sputnik.am







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.