▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով էր նիստից բացակայող Շշի Մելոյի փոխարեն կողմ քվեարկել, երբ «Ծառուկյան» դաշինքը դեմ էր քվեարկել օրենքի նախագծին

Խորհրդարանում պետական պարտքի մասին օրենքի երեկվա քվեարկության պատկերն ուշագրավ էր: Կողմ էին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ էին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, որոնք քննակումների ժամանակ անխնա քննադատել էին նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ «Ծառուկյան» խմբակցությունից, այնուամենայնիվ, կար կողմ քվեարկած մեկ պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, որն էլ նիստին ներկա չէր: Թե ո՞վ և ինչո՞ւ էր սեղմել Մանուկյանի կոճակը, այն էլ՝ խմբակցության դիրքորոշմանը հակառակ, դժվար է միանշանակ ասել:

ԱԺ նիստերի դահլիճում նրա կողքին նստում են Տիգրան Ստեփանյանն ու Մերուժան Սիմոնյանը: Քվեարկության տասը վայրկյանների ընթացքում Տ. Ստեփանյանը սկզբում կողմ կոճակն էր սեղմել, բայց արագ փոխել էր որոշումը՝ սեղմելով դեմ: Իսկ ահա Մելիք Մանուկյանի «քվեարկությունը» չէր շտկվել: Երեկ կայքը փորձել է մեկնաբանություններ ստանալ Մելիք Մանուկյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի է եղել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին