▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանիքի 6 անդամներ թունավորվել են պահածոյացված մսից

 

Ոստիկանության Թումանյանի բաժնում դեկտեմբերի 15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տոքսիկոինֆեկցիայի կասկածանք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1993 թվականին ծնված Լիլիթ Դ.-ն, 1976 թվականին ծնված Սուսաննա Ղ.-ն, 1952 թվականին ծնված Նազիկ Ղ.-ն, 2015 թվականին ծնված Ռուբեն Թ.-ն, 1971 թվականին ծնված Նորայր Թ.-ն և 1992 թվականին ծնված Արթուր Թ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ընտանիքի անդամները հայտնել են, որ իրենց տանը կերել են պահածոյացված միս:

Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին