▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա տոնածառը զարդարել են իշխող կուսակցության կարգախոսով

Կյանքով լի քաղաք. սա Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական կարգախոսն էր: Իսկ այժմ այն զարդարել է մայրաքաղաքի գլխավոր տոնածառը

Թբիլիսիի Ազատության հրապարակում արդեն սկսել են հավաքել մայրաքաղաքի գլխավոր տոնածառը:

Տոնածառը նոր չէ, ինչպես և նախորդ տարիներին, մայրաքաղաքի գլխավոր ամանորյա խորհրդանիշը հավաքել են Սուրբ Գիորգիի կոթողի սյան շուրջը: Սակայն, թբիլիսցիների համար նոր էր դեկորացիան. տոնածառի շուրջ Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն որոշել է տեղադրել իր նախընտրական կարգախոսը վրացերենով և անգլերենով՝ «Կյանքով լի քաղաք»:

Կուսակցական կարգախոսով տոնածառի լուսանկարը հիթ է դարձել վրացական ֆեյսբուքում:

«Մեր տոնածառն աշխարհում թերևս միակ տոնածառն է՝ կուսակցական կարգախոսով: Եվ այն ոչ թե որևէ քաղաքական կուսակցության գրասենյակի մուտքի մոտ է տեղադրված, այլ երկրի գլխավոր հրապարակում» — գրում է Ֆեյսբուքի օգտատերերից մեկը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին