▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում: Արդյունքում՝ այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:

 

Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է. կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքնության:

 

Հիշեցնենք, որ  Քննչական բաժինը հսկայածավալ և օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել է, որ Հ. Խաչատրյանը Երևանում «Գում»-ի շուկայի մոտ կատարել է անհայտ ծագման մսի գողություն և այն իրացրել է քննությամբ դեռևս չպարզված անձանց։

Էրեբունու քննիչներն ու Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները համատեղ հայտնաբերել են նաև այն վայրը, որտեղ իրացվել է անհայտ ծագման միսը: ՍԱՊԾ-ի ներկայացուցիչները վերցրել են փորձանմուշներ և կապարակնքել այդ տարածքը:

Ըստ տեղեկությունների՝ Հ. Խաչատրյանի կողմից գողացված միսը ձիու և ավանակի է եղել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին