▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են ԽՍՀՄ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչ 94-ամյա Ջեմմա Անանյանին

Օրերս գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Անհայտ անձը դեկտեմբերի 10-ին հյուրընկալվել է Բաղրամյան 50 շենքի բնակարաններից մեկը և տանտիրուհուն ՝ 94-ամյա Ջեմմա Անանյանին, խաբել է, որ ինքը նրա որդու՝ 71-ամյա Սեմյոն Անանյանի ընկերն է և օգտվելով Ջ. Անանյանի՝ այլ սենյակում գտնվելու հանգամանքից՝ հյուրասենյակից գողացել է ժամացույց և պատի նկարը:

Ահազանգով դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արա Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Անանյանը ԽՍՀՄ հայտնի քաղաքական գործիչ, Իջևանի կենտկոմի առաջին քարտուղարն է եղել, ում մինչև հիմա բարի անունով են հիշում Իջևանում: Նրա ղեկավարած տարիներին Իջևանը ծաղկել է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում՝shamshyan.com-ում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին