▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կինը կասկածվում է ամուսնուն սպանելու փորձի մեջ. վերջինս մշակույթի նախարարության աշխատակից է

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ՝ 50-ամյա Մարիամ Գույումջյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է իր ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ՝ 57-ամյա Գառնիկ Գույումջյանին խոհանոցային դանակով հարվածելու մեջ։ Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 24 խումբը «թշի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Գ. Գույումջյանին։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական խումբը։ Պարզվել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել բնակարանում, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Քննիչի որոշմամբ Մ. Գույումջյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Գ. Գույումջյանն աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության երեխաների ստեղծագործական կենտրոնում՝ որպես տնօրենի խորհրդական։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին