▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարության պատասխանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության մեղադրանքներին

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել` հաղորդում հանցագործության մասին` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հաղորդագրության մեջ ասվում էր. «Այլևս գաղտնիք չէ, որ ներկայումս փորձ է արվում մեր 13-ամյա աղջիկների շրջանում հետազոտություն իրականացնել կասկածելի եղանակով ձեռքբերված «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութով»։ «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հաղորդագրության առնչությամբ ArmLur.am-ը դիմեց Առողջապահության նախարարություն` պարզաբանման նպատակով: Նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև. ««Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն ` «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով, որի հիմքում ընկած է ապօրինի ստվերային գործարք և հանրային միջոցների յուրացում»:

Պատասխան՝ Չի համապատասխանում իրականությանը:

 

 Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Ալթունյանի կողմից ողջ աշխարհի առջև հնչեցվեց, որ Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ն ունի սեռական հարաբերության փորձ։ Պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչեցրած պատասխանը սխալ մեկնաբանությունների և թյուր ըմբռնման տեղիք է տվել, ինչի մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութի ներարկումից հետո այն կարող է ազդեցություն ունենալ առավելագույնը հինգ տարի, ապա հասկանալի է դառում, որ 13 տարեկան աղջիկ երեխաներին այն անհրաժեշտ չէ՝ նրանք չեն մտնում ռիսկային խմբի մեջ:
Պատասխան՝ Կան բազմաթիվ հետազոտություններ, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի իմունաբանական մեխանիզմների վերաբերյալ, մասնավորապես, ինչպես են օրգանիզմում պատվաստանյութի նկատմամբ առաջանում հակամարմիններ, ինչպես են առաջացած պաշտպանիչ հակամարմինները պահպանվում օրգանիզմում նվազագույնը 10 տարի, ինչպես են պրոցեսի մեջ ներգրավվում օրգանիզմի իմուն հիշողության բջիջները, այս փաստը ինքնին խոսում է հարատև իմունիտետի ձևավորման մասին, անգամ այն պարագայում, եթե ենթադրենք, որ հակամարմինների տիտրը հետագայում կնվազի: Ավելին` վերջին հետազոտությունների համաձայն, որն իրականացվել է ԱՄՆ-ի Հարավային Կառոլինայի Օգոստայի Համալսարանի Ընտանեկան բժշկության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Դարոն Ջ. Ֆերիսի կողմից, որը ոչ միայն հերթական անգամ ապացուցում է, որ հակամարմինները կարող են պահպանվել նվազագույնը 10 տարի, այլև նշում է, որ պատվաստումը կարող է խթանել նաև արդեն իսկ վարակված անձանց իմունիտետը:
Նշենք նաև, որ «Գարդասիլ-4» և ընդհանրապես պապիլոմա վիրուսի դեմ պավաստումն աշխարհի բոլոր երկրներում բացարձակ կամավոր է և երեխաների շրջանում այն կիրառելն ընդհանրապես բացառվում է: Պատասխան՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացնել 9-14 տարեկան աղջիկների շրջանում:Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի 71 երկրում, այդ թվում եվրոպական 33 երկրում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները: ՄՊՎ ի դեմ պատվաստումները վերոհիշյալ երկրներում ներառվել են Պատվաստումների ազգայինօրացույցում և կատարվում են 9-14 տարեկան աղջիկների շրջանում, իսկ որոշ երկրներում նաև տղաների շրջանում: ՄՊՎ-ի դեմ պատվաստումները ավելի բարձր տարիքային խմբում իրականացվում են ոչ պլանային կարգով:
«Գարդասիլ-4» պատվաստանյութով միայն 13 տարեկան աղջիկների 16 000 ընտրանքի պատվաստումը կազմակերպելու համար Լևոն Ալթունյանը և նրա խմբակից մի քանի հոգին պետական բյուջեից յուրացրել են շուրջ 150 000 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ ԳԱՎԻ հիմնադրամից ստացելեն 178 000 ԱՄՆ դոլար՝ հետազոտությունը ժամանակին ու անհրաժեշտ քանակով իրականացնելու համար։ Ստացվում է, որ Լևոն Ալթունյանը և իր թիմակիցները հանուն կանաչ թղթադրամերի պատրաստ են վաճառել և՛ հայ աղջիների առողջությունը, և՛ հայ գենի մաքրությունը, և՛ հայազգի հեղինակությունը, և՛ Հայաստանի ապագան։ Պատասխան՝ Գարդասիլ պատվաստանյութի գնման գործընթաց չի իրականացվել: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ՄՊՎ-իդեմպատվաստանյութը ձեռք է բերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով` Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) ֆինանսավորմամբ: Դա նշանակումէ, որպետությունը երկու տարի Գարդասիլ պատվաստանյութի համար չի վճարելու: Հետևաբար պետական բյուջեից կազմակերպության նշած 150000 ԱՄՆ դոլարը պատվաստման նյութի համար չէր կարողվ ճարվել, քանի որ այն ձեռք է բերվել ԳԱՎԻ ֆինանսավորմամբ:
Իսկ այնուհետև երկիրը պատվաստանյութը ձեռք է բերելու պետական միջոցներով, մեկ դեղաչափի արժեքը 4,5 ԱՄՆ դոլարով: Ինչ վերաբերում է 178 000 ԱՄՆ դոլարին, ապա հարկ է նշել, որ ԳԱՎԻ-ն «178 000 EUR որպես Cash support» դրամաշնորհը տրամադրել է առողջապահության նախարարությանը երկու տարվա ընթացքում մարդու պապիլոմավ իրուսի դեմ պատվաստումների կազմակերպման և իրականացման համար՝ դասընթացներ, ուսումնական նյութերի մշակում և տպագրություն, հանրային իրազեկման միջոցառումներ, մշտադիտարկում, ծախս արդյունավետության և պատվաստումներում ընդգրկվածության հետազոտություններ և այլն: Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին: Պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն, որը հաստատվում է կառավարության որոշմամբ: ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի- թիվ 47 արձանագրային որոշմամբ մարդու պապիլոմավիրուսային պատվաստումները ներառվել են Պատվաստումների ազգային օրացույցում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին