▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխային սոցկայքի խաղից հետո սպառնացել են, պահանջել են ինքնասպան լինել

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 15-ին ոստիկանություն դիմած Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկաններին և հայտնել, որ իր աղջիկը՝ 16-ամյա Լ.Ծ.-ն, օգտվել է համացանցի Instagram սոցկայքի Simikit խաղից, որից հետո երեխային սպառնալիքներով նամակներ են եկել, և այդ ամենը կրել է փուլային բնույթ:

Մայրը ոստիկաններին հայտնել է նաև, որ վերջում պահանջել են խաղացողին, տվյալ դեպքում՝ երեխային, ինքնասպան լինել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ նամակ գրող անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Լ.Ծ.-ն սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին