▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ԳԱԶ-3110-ն ու աղբատար բեռնատարը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 18:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-հաղորդմամբ, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Մ. Մայիլյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ՝ 39-ամյա Հեղինե Քոչինյանը և 69-ամյա Շողիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում Հ. Քոչինյանը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ Շ. Մանուկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մահացածը ԳԱԶ-3110-ի վարորդի կինն էր, իսկ Շ. Մանուկյանը՝ նրա մայրը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին