▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս օգտագործել արջի յուղը

 

Ժամանակակից դարման կոչվող այս մթերքն ունի արտաքին և ներքին կիրառություն թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների բուժման նպատակով: 
Սովորական մրսածության դեպքում, օրինակ, արջի յուղը պետք է ընդունել օրական երեք անգամ. Մեկական ճաշի գդալ՝ մեծահասակների և թեյի գդալ երեխաների համար: 
Ծանր խրոնիկական բրոնխիտի, թոքաբորբի և նույնիսկ՝ տուբերկուլյոզի դեպքում արջի յուղը պետք է նույնպես ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց մեկ ժամ առաջ հետևյալ չափաբաժիններով. երեխաների համար՝ մեկական թեյի գդալ, դեռահասների համար՝ մեկական դեսերտի գդալ, մեծահասակաների համար՝ մեկական ճաշի գդալ: Յուղը պետք է հալեցնել մեկ բաժակ տաք կաթի մեջ՝ ավելացնելով մեղր կամ մուրաբա՝ ըստ ճաշակի: Ընդ որում բուժման կուրսը սովորաբար պետք է լինի մեկ ամիս, որից հետո անհրաժեշտ է տալ մեկ շաբաթյա ընդմիջում և նորից սկսել յուղի ընդունումը մինչև լիակատար ապաքինում:
Նույն սկզբունքով կատարվում է ստամոքսա-աղիքային հիվանդությունների բուժումը, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով հիվանդին չի թույլատրվում կաթ օգտագործել, ապա յուղը կարելի է քսել սև հացի կտորի վրա և այդ «բուտերբրոդի» վրայից խմել թեյ ազնվամորիով կամ մասուրով: 
Պետք է նշել, որ նույն ձևով բուժվում է նաև հազը: 
Հոդային հիվանդությունների, այրվածքների, մոծակների կծածի, կտրվածքների և վերքերի բուժման նպատակով արջի յուղ նշանակվում է արտաքին կիրառմամբ: Նման դեպքերում պետք է մաշկի վնասված հատվածների վրա բարակ շերտով քսել յուղը, իսկ հոդերի վրա կարելի է դնել կոմպրեսներ և տաք փաթաթել բրդե շալով:
Հակացուցումներ
Չափազանց հազվադեպ, սակայն երբեմն պատահում են արջի յուղի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր: Այդ դեպքում պետք է այդ յուղի կիրառումը սկսել փոքր դոզաներով, ընդ որում՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ տեղային կիրառման դեպքում:  Եվ միայն կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում է կարելի անցնել բուժման համար առաջարկվող չափաբաժիններին:
Բացի այդ, արջի յուղի օգտագործումը խիստ հակացուցված է լեղապարկի քարի հիվանդությունների սրման փուլերում և լեղատար ուղիների հիվանդությունների դեպքում: 
Շատ կարևոր է իմանալ, որ արջի յուղի օգտագործումը հակացուցված է հղիության և երեխային կրծքով կերակրման ընթաքում: Մինչև 3 տարեկան երեխաներին չի թույլատրվում ներքին կիրառությունը, իսկ տեղային կիրառությունը թույլատրելի է:
Դարմանը պատիճներում
Այսօր դեղագործական արտադրությունը հաճույքով օգտագործում է ժողովրդական միջոցները՝ դրանք  արտադրելով քսուկների, հաբերի և պատիճների տեսքով:  «Արջի յուղի» կենսաբանական ակտիվ հավելումը 0,5 գրամանոց պատիճներում պարունակում է հալեցված յուղ և ցուցվում է  որպես ճարպաթթուների և վիտամին Е-ի հավելյալ աղբյուր: Խորհուրդ է տրվում օգտագործումից առաջ խորհրդակցել բժշկի հետ: 
 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին